Հայաստանի Հանրապետության Լեզվի կոմիտեն և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը 2024 թվականի փետրվարի 21-ին կազմակերպում են «ՀՀ լեզվական քաղաքականությունը և լեզուների դասավանդման արդի հիմնահարցերը» խորագրով գիտաժողով։
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի փետրվարի 12-ը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան ներկայացնել զեկուցման հիմնադրույթները կես էջի սահմաններում, որտեղ ներկայացված են լինելու մասնակցի անունը և ազգանունը, հաստատությունը, որը ներկայացնում է զեկուցողը և զեկուցման թեման։
Կազմկոմիտեի դրական կարծիքի դեպքում թեմաները կներկայացվեն գիտաժողովին:
Նյութերը պետք է ուղարկել bsu.sciencedep@gmail.com էլ. հասցեին:
Մանրամասների համար զանգահարել 010-52-20-20 (2-05, 2-03) հեռախոսահամարով։
Գիտաժողովի աշխատանքային լեզուն հայերենն է:
Զեկուցումների համար նախատեսված է 10-15 րոպե:
Գիտաժողովի նյութերը տպագրվելու են առանձին ժողովածուով։
Ակնկալում ենք ձեր մասնակցությունը։
Գիտաժողովը տեղի կունենա ս․թ․ փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում (հասցեն՝ ք․ Երևան, Թումանյան 42)։
Մասնակցության հայտի ձևաչափը՝ այստեղ:
