Լեզվի բնագավառում իրավախախտումները կանխարգելելու նպատակով ՀՀ լեզվի կոմիտեն 2022 թվականի հունիսին Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում մշտադիտարկելու է հրապարակային գրվածքների (ՑՈՒՑԱՆԱԿ, ԳՈՎԱԶԴ) լեզվավիճակը՝ ըստ հետևյալ ժամանակացույցի.
- Երևան քաղաքի Մաշտոցի, Սայաթ-Նովայի, Հյուսիսային պողոտաներում, Աբովյան, Թումանյան փողոցներում 2022 թ. հունիսի 8-13-ը։
- Գյումրի քաղաքում 2022 թ. հունիսի 21-23-ը։
- Վանաձոր քաղաքում 2022 թ. հունիսի 27-29-ը։
ՀԻՇԵՑՈՒՄ։ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները պարտավոր են ցուցանակները և գովազդի բոլոր միջոցները ձևավորել հայերեն` անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1893-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) ցուցանակները, գովազդները ոչ հայերեն ձևավորելն առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ տուգանքի նշանակում։