Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Լեզվի կոմիտեն աջակցում է Ազգային գրադարանի նախաձեռնությանը

Հայաստանի ազգային գրադարանը հրավիրում է գրքափոխանակության։

Նախաձեռնության նպատակը գրադարանի պահոցում տեղ գտած տասնյակ հազարավոր գրքերը շրջանառության մեջ դնելն է, ինչպես նաև գրադարանի համալրումը գրադարանի չունեցած (կամ մեկ-երկու օրինակ ունեցած) այնպիսի գրքերով, որոնք կառաջարկեն ընթերցողները։

Լեզվի կոմիտեն ողջունում ու սատարում է Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը։ Կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը գրքափոխանակության հրավերն առաջինը ընդունողն է.

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում, երկրորդ կյանք: Պիտի ամեն կերպ այս մասին տեղեկացնել հանրությանը. մարդիկ իրենց գրադարանները կքրքրեն, չօգտագործված (և չօգտագործվող) գրքերը մեջտեղ կհանեն: Այդ ընթացքում նրանք կգտնեն գանձեր, որոնք իրենց ուշադրությունից դուրս են մնացել: Գրքերը կհայտնվեն գրասեղանին, կընթերցվեն: Դա կնպաստի նաև հայերենի դաշտի ընդարձակմանը, բառապաշարը կհարստանա, մարդիկ նոր ոճեր ու դարձվածքներ կսովորեն ջանք չթափելով, հաճույք ստանալով: Ընթերցանությունը վայելք է:


Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը

Լուսանկարներ

Լուսանկարները՝ Հայաստանի ազգային գրադարանի
ֆեյսբուքյան էջից