Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Ծանուցում

Տեղեկացնում ենք, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագիրը հաստատելու մասին» 138 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագիծը։

Այն ներկայացվել է հանրային քննարկման։ Ստորև տեղադրվող հղումով կարող եք ծանոթանալ նախագծին, քվեարկել կամ ուղարկել ձեր դիտողություններն ու առաջարկությունները։

Նախագծի հակիրճ բնութագիրը

«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականությւան պետական ծրագիրը հաստատելու մասին» 138 որոշման  մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրա­պետության Կառավարության որոշման նախագծի նպատակը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական լեզվի՝ հայերենի գործառության ապահովումն է, ինչպես նաև կարճաժամկետ ժամանակահատվածում լեզվական օրենսդրության      կատարելա­գոր­ծումը, լեզվական քաղաքականության բնագավառում պետական կառավարման լիա­զորված մարմնի հաստատութենական հզորացումը, հայերենի (հայախոսության) բնա­կանոն զարգացման առաջնահերթ գործողությունների հստակեցումը, երկարա­ժամկետ ժամա­նակահատվածում՝ թվայնացած, համընդգրկուն և լեզվամշակութային մրցունակ միջավայրի ստեղծումը։

Հղումը՝ https://www.e-draft.am/projects/2754։