Ծնվել է 1982 թ. հոկտեմբերի 18-ին Երևանում
2000-2002 թթ․ ծառայել է Հայոց բանակում
Սովորել է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա շարունակել ուսումը Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնում
2014-2019 թթ․ եղել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի հեռակա ուսուցման ասպիրանտ
2015 թվականից դասախոս է հանրապետության տարբեր բուհերում
2017-2018 թթ. դասավանդել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության Ժառանգավորաց վարժարանում և ընծայարանում
Հեղինակ է գիտափիլիսոփայական մի շարք հոդվածների, էսսեների, ակնարկների, մեկ գրքի
2021 թ. մայիսից Լեզվի կոմիտեի նախագահի տեղակալն է
Ամուսնացած է, ունի երկու երեխա