Տարաբնույթ միջոցառումներում (վերապատրաստումներ, փորձաքննություններ, խորհրդակցություններ և այլն) փորձագետներ ներգրավելու նպատակով Լեզվի կոմիտեն ստեղծում է տվյալների շտեմարան։
Հավակնորդները կարող են լինել դաստիարակներ, դասվարներ, ուսուցիչներ, դասախոսներ, դասագրքերի ստեղծմանը մասնակցած անձինք, կրթական գործընթացներին անմիջականորեն կապված (բանասեր, հոգեբան, սոցիոլոգ, մանկավարժ և այլն) մասնագետներ։
Ցանկացողներին խնդրում ենք ուղարկել իրենց կենսագրությունը ՀՀ լեզվի կոմիտեի expert.langcom@gmail.com էլհասցեով՝ «Թեմա» դաշտում նշելով բուն մասնագիտությունը։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգել (+374) 10-266-894 (6) հեռախոսահամարով։
