Լեզվի կոմիտեն հերթական հորդորակով շարունակում է շրջանառել օտար բառերի հայերեն համարժեքներ, որոնք, հուսով ենք, կարմատանան մեր գրավոր և բանավոր խոսքում։ Մենք՝ լեզվակիրներս, հայերեն համարժեքները գործածելով կնպաստենք, որ հայերենը միշտ քայլի …
Լեզվի կոմիտեի հրապարակած երեսունից ավելի հորդորակներում ամփոփված են օտար բառերի շուրջ հազար հայերեն համարժեքներ։ Այս ցանկով լրանում է առաջին 1000-յակը։ Էլեկտրոնային այս բառացանկը հասանելի է համացանցից օգտվողներին։ Համակարգը հնարավորություն է …
Հայերենում անգլիացիների լեզուն կոչվել է անգղիարէն, անգլիարէն, անգղիերէն, անգլիերէն, այժմ՝ անգլերեն։ Մինչ այդ գործածվել են «անգղիացւոց բարբառ», «անգղիացւոց լեզու», «անգղիական լեզու» բառակապակցությունները։ Անգղիարէն-ը կազմվել է XIХ դարի տասական թվականներին անգղիացի …
Ոմանց թվում է, թե հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառեր գործածելով իրենք «ժամանակակից» են դառնում։ Սակայն այդպես չէ։ Զարգացած պետություն ունենալու կարևոր նախապայմաններից է մեր մայրենի լեզուն ժամանակին համաքայլ պահելը։ …
Զարգացող աշխարհում բնական և անհրաժեշտ են միջազգային շփումները, իսկ լեզուների իմացությունը հաջողելու գործիքներից է։ Աշխատանքային հարաբերություններում անհարկի կիրառվող օտար բառերն ու արտահայտությունները գործածողների «ծուլության» պատճառով ներթափանցում են մայրենի լեզու, ապականում …
Օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկով հիշեցնում ենք, որ հայերեն համարժեքների հաղթանակը ապահովում ենք մենք՝ լեզվակիրներս՝ մեր խոսքում շունչ տալով և գործածելով դրանք։ Նպաստե՛նք հայերենի պահպանմանն ու զարգացմանը։ Օտար բառերի …
Ինչո՞ւ են հայախոսները գործածում օտար բառեր։ Պատճառները տարբեր են․ օտար լեզուների ազդեցություն, օտարամոլություն, «նորաձև» երևալու ցանկություն, բառարանները չբացելու, սեփական խոսքը չվերահսկելու հետևանք։ Բնական է օտար բառերի մուտքը լեզու, սակայն ընդունելի …
Սովորություն դարձնենք գործածել օտար բառերի հայերեն համարժեքները, շրջանառենք դրանք, որ մեր խոսքում ամրանան և բնականորեն դուրս մղեն օտար բառերը։ Հայերենը մեզ տալիս է բազում հնարավորություններ. մնում է միայն ընդունել ու …
Գովելի է, որ հայախոսները սիրում են օտար լեզուներ սովորել։ Շատերը նույնիսկ մեկից ավելի օտար լեզու գիտեն։ Բնական է, որ լեզու սովորելու ընթացքում մարդիկ կարող են կրել օտար լեզվի ազդեցությունը։ Սակայն …
Տարբեր ոլորտների մասնագիտական խոսքում ամրացել են մի շարք օտար բառեր, որոնց հայերեն համարժեքները գուցե տեսել ենք բառարաններում, լսել ենք, գիտենք, սակայն չենք գործածում։ «Նիրհած» բառերը շունչ են առնում մեր խոսքում, …
Դժվար է պատկերացնել, որ ընդամենը մի քանի տասնամյակ առաջ մարդկանց ակաջին խորթ են թվացել այնպիսի բառեր, ինչպիսիք են համակարգիչ-ը, տեսախցիկ-ը, մենաշնորհ-ը, գործարար-ը, զբոսաշրջիկ-ը, ժողովրդավարություն-ը և այլն։ Ժամանակը ցույց տվեց, որ …
Հայոց լեզվի պահպանման մասին մտահոգվել են մեր լեզվի զարգացման տարբեր շրջաններում, քանզի գիտակցել են, որ հայերենը մեր պետականությունը կերտող և ամրապնդող ամենակարևոր իրողությունն է, որով բնորոշվում է մեր ինքնությունը։ Մենք …
Համաշխարհայնացման ժամանակներում նոր երևույթները հայերեն կոչելը, եզրույթների, կենցաղային իրերի անվանումների հայերեն համարժեքները գործածելը որոշ մարդկանց կարծիքով հնաոճ է։ «Ժամանակակից» և «նորաձև» երևալու մոլուցքը խանգարում է նկատել կարևորը՝ հայերենի շահը։ Առաջարկում …
Լեզուներն արտացոլում են արդի աշխարհի զարգացումները։ Հայոց լեզուն նույնպես համալրվում է ժամանակակից բառերով: Դրանց մեջ լինում են նաև օտար բառեր, որոնք խորթ են լինում հայերեն լեզվամտածողությանը։ Հայոց լեզուն իր բառակազմական …
Կյանքում տեղի ունեցող ամեն մի փոփոխություն, նորույթ իր անդրադարձն է ունենում լեզվում։ Այդպես ծնվում են բառերը, որոնք համալրում են լեզվի բառային կազմը։ Նորաստեղծ բառերին շունչ տալու համար անհրաժեշտ է դրանք …
Արվեստի որևէ գործ նկարագրելիս, քննելիս, վերլուծելիս, դրա մասին կարծիք հայտնելիս անհրաժեշտ է հասկանալի, արվեստին վայել խոսք։ Մայրենի լեզվով ասած խոսքը ներկայանալի է և մատչելի, երբ զերծ է օտարաբանություններից, այսինքն՝ այն …
Մինչև այժմ ներկայացրել ենք ավելի քան վեց հարյուր օտար բառերի հայերեն համարժեքները։ Լիահույս ենք, որ շատերը հետևել են նաև մեր հորդորին, գործածում են առաջարկված հայերեն բառերը (այդ թվում՝ գիտաբառերը) և …
Իրավունք ունենալ ասելո՞ւ, թե՞ ասել։ Հնարավորություն տվեց երգելո՞ւ, թե՞ երգել։ Ձգտում է հաղթելո՞ւ, թե՞ հաղթել։ Հայերենին հարազատ չեն հնչում իրավունք ունենալ ասել, հնարավորություն տվեց երգել, ձգտում է հաղթել կապակցությունները։ Դրանք …
Ուրիշ մշակույթների ու ժողովուրդների հետ շփումները, հաղորդակցությունը նպաստում են մեր լեզու օտար բառերի թափանցմանը, որ բնական ընթացք է։ Սակայն բոլորովին ընդունելի չէ օտարաբանությունների անհարկի կիրառումը, երբ դրանց համարժեքները կան ու …
Բանավոր և գրավոր խոսքում հաճախ նկատվում են սխալներ, որոնք առնչվում են թվականների գործածությանը։ Անդրադառնանք դրանցից ամենատարածվածներին։ Առաջին թվականը հաճախ արտասանում են առանց ն-ի՝ «առաջի», երկրորդ-ը՝ «եկրորդ» և աղավաղում բառերի հնչյունական …
Քարոզչամեքենան կարող է լինել ադրբեջանաթուրքական, բայց դիվանագիտական հարաբերությունները՝ ադրբեջանա-թուրքական։ Բառերի այնպիսի միացությունները, որոնք արտահայտում են լեզուների, ժողովուրդների, պետությունների և այլ հարաբերություններ, երկկողմ (նաև եռակողմ) առնչություններ, ինչպես՝ հայ-իրանական (բարեկամություն), ռուս-հայերեն (բառարան), …
Պատերազմական շրջանում բոլորիս մտքերն ու գործողություններն ուղղված են առաջնագիծ։ Այս ընթացքում կարևոր են նաև ճիշտ արտահայտած միտքը, ընտրված բառերի տեղին գործածությունը։ Հատկապես պաշտոնական և հրապարակային խոսքը մեծ ուժ ունի, և …
Հոգեբաններն ասում են, որ մարդու համար ամենահաճելին իր անունը լսելն է, հետևաբար որքա՛ն կարևոր է, թե ինչպե՛ս ենք իրար դիմում։ Մտերիմների շրջանակներում գործածվող դիմելաձևերն իհարկե բազմազան են, հաճախ ջերմ, երբեմն …
Ուրախալի է, որ պաշտոնյաների, լրագրողների ու նույնիսկ համացանցի լեզուն աստիճանաբար մաքրվում է վաղուց արմատացած օտար բառերից, որոնց տեղը հայերեն տարբերակներն են զբաղեցնում։ Մյուս կողմից էլ տարբեր պատճառներով օտար ուրիշ բառեր …
Հատկապես պաշտոնական և հրապարակային խոսքում անհրաժեշտ է խուսափել օտար այն բառերից, որոնք հայերեն ընդունելի համարժեքներ ունեն: Չէ՞ որ հանրությանն ուղղված խոսքը օրինակ է և պետք է խնամքով ընտրված բառաշապար ունենա։ …
Ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս նոր մասնագիտություններ ու մասնագետներ: Oտար բառերի հայերեն համարժեքների այս ցանկում տեղ են գտել մասնագիտությունների անվանումներ։ Վաղուց հայտնի, ինչպես և նոր մասնագիտությունների մեծ մասն ունի …
Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները վերափոխել են իրենց աշխատանքը՝ քաղաքացիներին և կազմակերպություններին առաջարկելով անհետաձգելի կարիքների, խնդիրների և հարցերի վերաբերյալ դիմումներ, հարցումներ, նամակներ գրել …
Արագ զարգացող աշխարհում, որտեղ «սահմանները» շատ մոտ են կամ վերացել են, կարևոր է պահպանել լեզուն և նպաստել բառապաշարի հարստացմանը և բնականոն զարգացմանը։ Խրախուսում ենք օտար բառեր գործածելուց հրաժարվելը և դրանց …
Առօրյա և պաշտոնական հաղորդակցության ընթացքում գործածվող օտար բառերի մեծ մասը հայերեն ընդունելի համարժեքներ ունի վաղուց, մի մասն էլ նորակազմ է, տակավին քիչ հայտնի, բայցև արժանի ճանաչման և գործածության: Ներկայացնում ենք …
Ժամանակակից արևելահայերենի բայերի ելակետային ձևերը կազմվում են երկու վերջավորությամբ՝ ԵԼ և ԱԼ: Այսպես՝ գործել, շահել, զեղչել, թպրտալ, թնդալ, զղջալ: Վերջավորությունների Ե և Ա ձայնավորները պահպանվում են բայական տարբեր ձևերում, ինչպես՝ …
Ներկայացնում ենք մի շարք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը՝ հորդորելով վերջիններիս տալ նախապատվությունը թե՛ գրավոր, թե՛ բանավոր, թե՛ պաշտոնական և թե՛ առօրյա խոսքում։ ագենտ – գործակալ դիսիդենտ – այլախոհ …
Կրավորական սեռի բայերը ցույց են տալիս գործողություն, որը ենթական կրում է իր վրա։ Կազմվում են միայն ներգործական սեռի բայերից, որոնց ավելանում է Վ ածանցը, ինչպես՝ գնահատել – գնահատվել, հրավիրել – …
Ամանորին մի քանի օր է մնացել, և Լեզվի կոմիտեն ցանկանում է անդրադառնալ այս տոնին առնչվող լեզվական միավորներին: Արևելահայերը այս տոնն անվանելիս գործածում են Նոր տարի և Ամանոր անունները, իսկ արևմտահայերը՝ …
Կազմել ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը։ Հայերեն բառերը շատերին հասկանալի են ու հայտնի, դրանք հիմնականում գրանցված են բառարաններում, հաճախ կիրառվում են մամուլում, հանդիպում են բանավոր ու գրավոր խոսքում, …
«Չ» ածանցն ունեցող բայերը շատ չեն։ Դրանք անորոշ դերբայի ԵԼ մասնիկից առաջ ունեն «չ» ածանցը՝ դիպչել, թռչել, կորչել, կպչել, հանգչել, սառչել, ուռչել, փախչել և այլն։ Այս բայերի գործածության տարածված սխալներ …
Օտար բառեր մենք հաճախ գործածում ենք սովորության ուժով՝ երբեմն նույնիսկ չիմանալով, որ դրանց հայերեն համարժեքներն ստեղծել ենք վաղուց։ Այդ բառերի մեծ մասը բառարաններում արձանագրված է, կիրառվում է։ Օտար բառերի հայերեն …
Կախման կետերի ու բազմակետի ընկալման և գործածության անմիօրինակություն է նկատվում: Կախման կետերը (…) դրվում են կիսատ թողած մտքի փոխարեն, երբ նախադասության մեջ առկա են չդրսևորված հույզ, զգացմունք, միտքը շարունակելու կամ …
Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը: Ցանկում ընդգրկված որոշ բառերի հայերեն համարժեքները հայտնի են հայախոս և հայագիր հանրությանը, սակայն վերջին ժամանակներում դրանք քիչ են կիրառվում գրավոր և բանավոր …
Հայերենի բառապաշարն անընդհատ ավելանում է բառակազմական սեփական միջոցների կիրառմամբ ստեղծված բառերով: Նոր բառեր ստեղծվում են նաև որպես օտար բառերի համարժեքներ: Այդ բառերն իրական կյանք կստանան, երբ մենք դրանք գործածենք գրավոր …
Վերջերս հաճախ բանավեճեր են լինում՝ «առթիվ» («առիթով») և «կապակցությամբ» բառերի գործածության վերաբերյալ։ Ոմանք պնդում են, թե «առթիվ»-ն ունի դրական երանգ, և այն պետք է գործածել միայն ուրախ առիթների դեպքում՝ «կապակցությամբ»-ին …
Հայերենն այլ լեզուներից հազարավոր բառեր է փոխառել և շարունակում է փոխառել. այդպես են վարվում աշխարհի բոլոր զարգացած լեզուները: Հայոց լեզվի ճկուն բառակազմության շնորհիվ օտար բազմաթիվ բառերի համարժեքներ են ստեղծվել և …
Օրինաչափություն է, որ ձայնավորով վերջացող բառերն ստանում են «ն» հոդը, բաղաձայնով վերջացողները՝ «ը», ինչպես՝ առուՆ, այգիՆ, գիրքԸ, տունԸ: Խոսքում «ն» հոդ կարող են ստանալ նաև բաղաձայնով վերջացող բառերը: Օրինակ՝ Անուշն …
Մեր օրերում հանդիպում են «ու» տառի գրության տարբերակներ, որոնք խորթ են հայ գրչության ավանդույթին: Համակարգիչների, ձեռքի հեռախոսների հայերեն ստեղնաշարերն ամրապնդել են «ու»-ի՝ երկու բաղադրիչից բաղկացած մեկ տառի ընկալումը։ Անկախ նրանից՝ …
Գրական և ժողովրդական խոսքում «անել» բայով ճիշտ և ընդունելի բառային բազմաթիվ միավորներ ունենք․ բանաստեղծը կարող է միտք անել, բանվորը՝ գործ, խաբեբան՝ իրենով անել, իսկ գիտնականը կարող է փորձեր անել ու, …
Մեզ հաճախ հարցնում են, թե ինչպե՛ս պետք է գրել կամ արտասանել փողոցների և հրապարակների անվանումները։ Երբ փողոցների և հրապարակների բաղադրյալ անունների լրացումներն ածական են, ամեն ինչ պարզ է, քանի որ …
Ի՞նչ է նշանակում փոխանցել բայը։ Փոխանցել նշանակում է «որևէ բան մեկը մյուսին տալով՝ հանձնելով տեղ հասցնել»։ Նշանակում է նաև «ավանդել», «թողնել», «տալ», «հաղորդել»։ Կարող ենք փոխանցել իշխանությունը (ցանկալի է՝ խաղաղ …
Որ շաղկապը կարող է արտահայտել մեկնական, նպատակի, պայմանի, պատճառի, ժամանակի և այլ իմաստներ: Ի տարբերություն որ-ի՝ որպեսզի-ն ունի միայն նպատակի իմաստ, այսինքն՝ գլխավոր նախադասությանը կապում է նպատակի պարագա երկրորդական նախադասություն: …
Հայ ժամանակակից գրականությունից քաղված այս մի քանի օրինակները ցույց են տալիս հայերենում հատուկ և հասարակ գոյականներին կապակցվող որ հարաբերական դերանվան գործածության ձևավորված ավանդույթը: Լևոնը, որ կանգնած էր զրուցողների ուրիշ խմբի …
Շնորհակալ եմ և շնորհակալ լինել բայական միավորները պահանջում են ու՞մ, ինչի՞ն, ումի՞ց, ինչի՞ց հարցերին պատասխանող լրացումներ։ Այսինքն՝ մենք կարող ենք շնորհակալ լինել ինչպես մեկին, այնպես էլ մեկից ։ Բերենք օրինակներ․ …
Հայերենի շեշտը կայուն է. սովորաբար շեշտվում է բառի վերջին վանկի ձայնավորը: Այդ շեշտը միևնույն ժամանակ շարժական է, քանի որ նոր վանկ ավելանալու դեպքում շեշտը տեղափոխվում է բառավերջի վանկի վրա։ Այսպես՝ …
Ներկայացնում ենք օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր թողարկումը։ Ցանկում ընդգրկված են բառեր, որոնք սովորական կդառնան ավելի ու ավելի շատ գործածվելու շնորհիվ: ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ խոսելիս ու գրելիս նկատի ունենալ …
Ներկայացնում ենք օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր՝ հերթական ցանկը։ Այս օտար բառերը հայախոս մարդիկ գրավոր և բանավոր խոսքում հաճախ են կիրառում՝ անտեսելով հայերենի հնարավորությունները։ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ խոսելիս ու …
Ներկայացնում ենք օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր ցանկ։ Ասենք, որ ներկայացվող բառերը նորաստեղծ չեն, մենք պարզապես հիշեցնում ենք դրանց մասին և ՀՈՐԴՈՐՈՒՄ խոսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի …
Ներկայացնում ենք օտարաբանությունների և նրանց հայերեն համարժեքների նոր ցանկ։ Այս բառացանկով ոչ թե նորաստեղծ բառեր ենք առաջարկում, այլ հիշեցնում ենք եղած, երբեմն էլ հին, սակայն ոչ միշտ գործածվող հայերեն բառերի մասին: …
Օտար բառերին վերաբերող մեր նախորդ հորդորակում ներկայացրինք, թե ի՛նչ է օտարաբանությունը (փոխառյալ այն բառը, որի հայերեն հաջողված համարժեքը կա): Առաջարկեցինք հրաժարվել օտարաբանություններից: Հորդորակը լայն արձագանք ունեցավ: Շատերը ոչ միայն ծանոթացան …
Հայտնի իրողություն է, որ լեզուներն առանց փոխառությունների չեն լինում: Դրանք եղել են, կլինեն և մերժելի չեն, եթե անհրաժեշտաբար են փոխառվել: Իրողություն է նաև, որ ամեն լեզու փորձում է հնարավորինս զերծ …
Երբեմն մեր աչքն ու ականջն այնպես են սովորում հաճախ կրկնվող սխալներին, որ դրանք այլևս չենք նկատում: Այդպիսի մի սխալ կապված է «իրականացնել» բառի հետ: Այս բառն էլ լեզվում է ստացել …
Ի՞նչ իմաստ ունի «արդյունք» բառը և ի՞նչ իմաստով է կիրառվում. արդյոք ունի՞ «հետևանք» («հետևանքով»), «պատճառ» («պատճառով») բառերի իմաստները: Իհարկե այո՛: Դա են վկայում բառարանները: Իսկ եթե ունի, նշանակում է՝ կարող …
Վերջին տասնամյակներում հայերեն փաստաթղթերում ամսաթվի, տարեթվի գրության անմիօրինակություն է առաջացել: Դա նկատվում է հատկապես այն դեպքերում, երբ վերջիններս քերականորեն չեն կապվում խոսքին, օրինակ՝ ձևաթղթերում: Հանդիպում են գրության այսպիսի ձևեր՝ 15 հունվար, …
Փիլիսոփաներից մեկն ասել է. «Մարդու մասին ավելի հաճախ կարելի է կարծիք կազմել նրա տված հարցերից, քան պատասխաններից»։ Ուրեմն ինչքա՜ն կարևոր է խելացի հարցեր տալը և ոչ պակաս կարևոր՝ այդ հարցերը …
Կանոնը սահմանում է. ե-ն բառասկզբում արտասանվում է յէ, բառամիջում և բառավերջում՝ է։ Օրինակ՝ յէրգ, յէրկու, նէրէլ, բէրէլ, Նարինէ, րոպէ։ Բաղադրյալ բառերում բառարմատի սկզբի յէ-ն (ե-ն) բաղաձայնից հետո արտասանվում է է, …
Չակերտը հայերենի կետադրական նշաններից է (բառը կազմվել է չ տառի անվանումից՝ չա+կերտ, ձևով էլ հիշեցնում է տառի մասնիկը): Ինչպես հայտնի է, չակերտը կիրառվում է կազմակերպությունների, հիմնարկների, թերթերի, ամսագրերի, գրական ստեղծագործությունների, …
Մեր լեզվի քերականական բազմաձևությունից օգտվելու փոխարեն մենք երբեմն նախապատվություն տալիս ենք միայն մեկ ձևի, դա դարձնում կաշկանդող կաղապար։ Այս անգամ կխոսենք այդպիսի կաղապարներից մեկի՝ «կողմից» կապով կազմվող կրավորական կառույցների մասին։ …
Զանգվածային տեղեկատվության միջոցներով կարդում կամ լսում ենք. «Կազմակերպվել է թվով երկու այլ զորակոչիկի տարկետում տալու գործընթացը»: «Այս հարցը Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների թվով երրորդ հանդիպման օրակարգում էր»: «Անվավեր է ճանաչվել …
Եթե ցանկանում եք մեր կողմից պարբերաբար ստանալ ծանուցումներ, կրթական ու այլ պիտանի նյութեր, ապա բաժանորդագրվեք, և մենք կուղարկենք դրանք Ձեր էլեկտրոնային փոստին։
Լեզվի կոմիտե © 2019