Փնտրե՛ք Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում» կամ Էդ. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում»։
Արևմտահայերեն բառերի համար՝ Գ. արք. Ճէրէճեան, Փ. Տօնիկեան, Արտաշէս Տէր Խաչատուրեան, «Հայոց լեզուի նոր բառարան»։
Գրաբար բառերի համար՝ Հ. Աւետիքեան, Հ. Սիւրմէլեան, Հ. Աւգերեան, «Նոր բառգիրք հայկազեան լեզուի»։
Միջին հայերենի համար՝ Ռ. Ղազարյան, Հ. Ավետիսյան, «Միջին հայերենի բառարան»։
Բարբառային բառերի համար՝ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, «Հայոց լեզվի բարբառային բառարան»։
Փնտրե՛ք Ա. Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բառարանում»։
Որոնե՛ք Հր. Աճառյանի «Հայերեն արմատական բառարանում» կամ Գ. Ջահուկյանի «Հայերեն ստուգաբանական բառարանում»:
Որոնե՛ք Հովհ. Բարսեղյանի «Հայերեն ուղղագրական, ուղղաղոսական, տերմինաբանական բառարանում» կամ Ա. Սուքիասյանի և Ք. Սուքիասյանի «Արդի հայերենի ուղղագրական-ձևակազմական բառարանում»:
Որոնե՛ք Պ. Բեդիրյանի «Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարանում» կամ Ա. Սուքիասյանի և Ս. Գալստյանի «Հայոց լեզվի դարձվածաբանական բառարանում»։
Փնտրե՛ք Դ. Գյուրջինյանի «Մեծատա՞ռ , թե՞ փոքրատառ» գրքում, ինչպես նաև հետևեք Լեզվի կոմիտեի կայքում ստեղծված նույնանուն խորագրի տակ տեղադրվող թարմացումներին։
Որոնե՛ք Դ. Գյուրջինյանի և Ն. Հեքեքյանի «Հայերենում գործածվող տառային հապավումների բառարանում» կամ վերջինիս հիմքի վրա Լեզվի կոմիտեի կայքում ստեղծված և անընդհատ թարմացվող առցանց բառարանում։
Փնտրե՛ք Ա. Հայրապետյանի «Օտար բառերի բառարանում» կամ Լեզվի կոմիտեի՝ օտար բառերի հայերեն համարժեքների առցանց բառարանում, որը պարբերաբար թարմացվում է։
Որոնե՛ք Դ. Գյուրջինյանի «Անուն խոսքի մասերի թվի կարգը արդի հայերենում» գրքում կամ հայոց լեզվի ընդարձակ բացատրական բառարաններում, որտեղ վերջավորությունները ներկայացված են բառահոդվածներին կից։
Հայոց լեզվի կետադրության մասին կարող եք կարդալ Ս. Աբրահամյանի «Հայերենի կետադրություն», Ա. Թորոսյանի «Հայերենի կետադրություն» և Ա. Սարգսյանի «Ժամանակակից հայերենի կետադրությունը» գրքերում։
Մեր զրուցարանի միջոցով պարզաբանումներ են տրամադրվում լեզվի բնագավառին առնչվող լեզվական (բայց ո՛չ դասագրքերից և շտեմարաններից) և իրավական հարցումներին։
Հետևյալ հղումով՝ www.langcom.am/հորդորակ/։
Գրե՛ք մեզ contact@langcom.am հասցեով կամ զանգահարեք 010266879 (ներքին՝ 0) հեռախոսահամարին։