Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Տարվա բառը 2023

Հայերեն Տարվա բառը

Լեզվի կոմիտեն շարունակում է մասնակցել աշխարհում վաղուց ընդունված «Տարվա բառ» նախաձեռնությանը։

Արդեն երրորդ տարին է՝ մեր առաջարկած բառերից հանրային քվեարկությամբ ընտրվում է կա՛մ ավարտվող տարվա հասարակական կյանքում կատարված որևէ իրադարձություն լավագույնս հատկանշող, կա՛մ առավել հաճախ գործածված, կա՛մ բարեհունչ, կա՛մ նորաստեղծ (բառարանային գրանցում ունենալը կարևոր չէ) որևէ բառ, որն էլ արժանանում է «Տարվա բառը» տիտղոսին։

Նախորդ երկու տարիներին առավելագույն ձայն են ստացել «ԱՌԱՋՆԱԳԻԾ» (2021 թ) և «ԳԻՏԱՐԲՈՒՔ» (2022 թ․) բառերը։   

 

Այս տարի նույնպես ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը։