Այս տարի նշվում է «․հայ» դոմենային անունների տիրույթի ստեղծման 5-րդ տարեդարձը։ Այդ առիթով հունիսի 10-ին կազմակերպվել էր միջոցառում, որին հրավիրված էին նաև Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը և նախագահի տեղակալ Գևորգ Հակոբյանը։
Կլոր սեղան-քննարկումը նվիրված էր հայատառ «․հայ» տիրույթի խնդիրներին և զարգացման ուղիներին։
Քննարկմանը ելույթ ունեցավ նաև ԼԿ նախագահ Դ․ Գյուրջինյանը՝ ողջունելով կատարվող աշխատանքը, նաև՝ ԼԿ-ի և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի արդյունավետ համագործակցությունը։
Իր խոսքում Դ․ Գյուրջինյանը կարևորեց կյանքի բոլոր ոլորտներում հայերենի առաջմղումը, «․հայ» տիրույթի անհրաժեշտությունը և ավելի լայն շրջանակներ ընդգրկելու ուղղությամբ կատարվող քայլերը։