Ներկայացնում ենք նոր նախագիծ։ Հովհաննես Թումանյանի լեզուն հարուստ է ժողովրդական, բարբառային բառերով ու արտահայտություններով։ Դրանց մի մասը քիչ գործածվող է, երբեմն՝ անհասկանալի։
«Թումանյանի օգնականն» ամեն շաբաթ կներկայացնի մեկ բառ գրողի ստեղծագործություններից և ձեզ կառաջարկի ասել դրա նշանակությունը։


ԴԱՓը ձորերում՝ բանջարանոցներում ամառվա բնակության տեղն է, հյուղը, հյուղակը։
ՄՈՐՄՈՆՋԱԲՈՒՆը մրջյունի բույնն է, ՄՈՐՄՈՆՋը՝ մրջյունը։
Մերունը խոճկորներ ծնած խոզն է։
ՂՐՂԻՆ գիշատիչ թռչուն է, որը պատկանում է բազեների ցեղին, սնվում գլխավորապես ճնճղուկներով։ Այլ կերպ՝ ճուռակ։
ԽԶԱՐԸ երկու հոգով քաշելու մեծ սղոցն է (տե՛ս նկարը), ԽԶԱՐՉԻՆ՝ այդ սղոցով աշխատող բանվորը։
ՃԱԼը գետափն է, որտեղ թփեր ու մանր ծառեր են բուսնում։
ՉԱՐԴԱԽ նշանակում է «ծածկ, սրահ»: Թումանյանը բառը կիրառել է փոխաբերաբար՝ «իրարից հեռու, դեպի վեր ուղղահայաց ձգված քառաճյուղ բարձր եղջյուրներ» իմաստով։