Բառարանը ստեղծվել է Դավիթ Գյուրջինյանի և Նարինե Հեքեքյանի
«Հայերենում գործածվող տառային հապավումների բառարանի» (Երևան, 2007) հիմքի վրա։
| Ա | Ազգ |
| Ագ | Ագրոլրատու |
| ԱԼ | Առողջապահական լրատու |
| ԱՆ | Արմենիանաու |
| Առ | Առավոտ |
| Ավ | Ավանգարդ |
| Ավտ | Ավտոբան |
| Ար | Արարատ |
| Աց | Այցետոմս |
| ԲԵՀ | Բանբեր Երևանի համալսարանի |
| Գ | Գիտություն |
| ԳԱ | Գիտության աշխարհում |
| ԳԱր | Գոլոս Արմենիի (հայերեն) |
| Գդ | Գինդ |
| ԳԹ | Գրական թերթ |
| ԳՇ | Գործարար շաբաթ |
| ԳՏ | Գիտություն և տեխնիկա |
| Գր | Գարուն |
| Գրշ | Գրաշխարհ |
| Դ | Դար |
| Ե | Երկիր |
| ԵԵ | Երեկոյան Երևան |
| Եթ | Եթեր |
| ԵՁ | Երիտասարդության ձայն |
| Եպ | Երկրապահ |
| ԵՕ | Երևանյան օրեր |
| Ե7 | Երևան 7 |
| Է | Էջմիածին |
| Ժ | Ժամանակ |
| ԺԵ | Ժամանակ Երևան |
| Ի | Իրավունք |
| ԻԻ | Իմ իրավունքը |
| ԻԿ | Ինտերնետային կայք |
| ԻՄ | Իրավական մշակույթ |
| ԻՆ | Իրան-Նամե |
| Լ | Լրագիր |
| Լք | Լուսանցք |
| Կ | Կրթություն |
| Կկ | Կիզակետ |
| Կչ | Կանչ |
| Կպ | Կապիտալ |
| Հ | Հայաստան |
| ՀԱ | Հայոց աշխարհ |
| ՀԱԵ | Հայաստանյայց ավ․ եկ․ |
| ՀԲ | Հայոց բանակ |
| ՀԳ | Հայ գործարար |
| ՀԳՏ | Հայկական գրադարան, Տարեգիրք, Երևան, 2004 |
| ՀԴԷ | Հայաստանի դեղի էջեր 2007, Երևան, «Սփյուռ» |
| ՀԵ | Հայացք Երևանից |
| ՀԶ | Հայ զինվոր |
| ՀԶր | Հայաստանի զրուցակից |
| ՀԺ | Հայկական ժամանակ |
| ՀԿ | Հայաստանի կոմունիստ |
| ՀԿՏ | Հարկադիր կատարողի տեղեկատու |
| ՀՀ | Հայաստանի Հանրապետություն |
| ՀՀՀ | Հայկական համառոտ հանրագիտարան, հհ․ 1-3, Երևան, 1990, 1995, 2000 |
| ՀՀ(հ) | Հայկական հարց (հանրագիտարան), Երևան, 1969 |
| ՀՄՀ | Համաշխարհային մամուլի համայնապատկեր |
| ՀՍՀ | Հայկական սովետական հանրագիտարան, հհ․ 1-12, Երևան, 1974-1986 |
| ՀՍ(հ) | «Հայ սփյուռք» հանրագիտարան, Երևան, 2003 |
| Հր | Հրապարակ |
| Հք | Հայք |
| անգլ․ | անգլերեն |
| անհնձն․ | անհանձնարարելի |
| արաբ․ | արաբերեն |
| արևմտ․ | արևմտահայերեն |
| բասկ․ | բասկերեն |
| գերմ․ | գերմաներեն |
| դիպվ․ | դիպվածային |
| թուրք․ | թուրքերեն |
| լատ․ | լատիներեն |
| խսկց․ | խոսակցական |
| կտկբ․ | կատակաբան |
| հայ․ | հայերեն |
| հզվդ․ | հազվադեպ |
| հնց․ | հնացած |
| հոլ․ | հոլանդերեն |
| հուն․ | հունարեն |
| մսնգ․ | մասնագիտական |
| պատմ․ | պատմական |
| պրսկ․ | պարսկերեն |
| ռուս․ | ռուսերեն |
| քրդ․ | քրդերեն |
| օտրբ․ | օտարաբանություն |
Ուրախ ենք տեղեկացնելու, որ Դուք ևս կարող եք մասնակցել Տառային հապավումների հայերեն առցանց բառարանի համալրմանը։ Լրացրեք ստորև տրված ձևանմուշը և ուղարկեք։ Մեր մասնագետներն ուսումնասիրելուց հետո այն կզետեղեն առցանց շտեմարանում։ Մինչև հապավումն ուղարկելը խնդրում ենք համոզվել, որ այն տառային հապավում է։
[Form id="7"]
ԱԱ* [ազգային անվտանգություն] - ԱԱ աշխատակիցների, քննիչների, փաստաբանների նկատմամբ քրեական գործեր հարուցելու կարգը: ՀԺ, 27.04.00
ԱԱ* [աշխարհի առաջնություն] - «Ֆորմուլա - 1» դասի ավտովազքի ԱԱ: Եթ, 6.05.00
ԱԱԱԿ [Ադրբեջանի ազգային անկախության կուսակցություն] - ԱԱԱԿ-ի ղեկավարն ընտրությունների արդյունքները համարում է կեղծված և մտադիր է իր իրավունքները պաշտպանել ՍԴ-ում: ՀՀ, 17.10.98
ԱԱԲ [Ագրոարդյունաբերական բանկ] - Մասիսի ԱԱԲ: Եթ, 16.11.00
ԱԱԳ [ազատ առևտրի գոտի] - Ռուսաստանը միակն է, որ չի վավերացրել ԱԱԳ-ի մասին համաձայնագիրը: ՀՀ, 22.06.00
ԱԱԳԽ [Ազգային անվտանգության գերագույն խորհուրդ (Իրան)] - ԱԱԳԽ քարտուղարը վերահաստատել է ԻՀՀ դիրքորոշումը, որպեսզի այս խնդիրը լուծվի բանակցությունների միջոցով։ ՀՀ, 07.07.06
ԱԱԸ [արևմտյան անդրազգային ընկերություններ] - Պետդուման հավանություն տվեց ԱԱԸ-ի պահանջած արտադրանքի բաշխմանը վերաբերող օրենքին: ՀԵ, 1998, 2, էջ 54:
ԱԱԻ [Առողջապահության ազգային ինստիտուտ] - Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱԱԻ ուսումնամեթոդական բաժին: ԱԼ, 12.04.00
ԱԱԽ [Ազգային անվտանգության խորհուրդ] - Անգամ տեղեկատվության հարցում ԱԱԽ-ն հենվում է գերազանցապես ռազմական հետախուզությունից ստացած տվյալների վրա: Ա, 15.12.99
ԱԱԾ* [Ազգային անվտանգության ծառայություն] - Ըստ ՀՀ ԱԱԾ տնօրենի՝ Հայաստանում միջազգային ահաբեկչական կազմակերպություին չկա։ ՀՀ, 28.09.06