Գրաբարում ՎԵՐԵԼԱԿ բառ ենք ունեցել, որի մի տարբերակն էր ՎԵՐԵԼԵԱԿ-ը։ Նոր հայկազյան բառարանը ՎԵՐԵԼԱԿ գոյականը բացատրում է որպես «վրան ելած, ձիավոր», ինչպես նաև «կառք, նավ նստած», ժողովրդական լեզվով՝ «վրան նստողը»։ …
Հայտնի է, որ հայերենի միավանկ բառերի հոգնակին հիմնականում կազմվում է –եր մասնիկով՝ ծառ – ծառեր, մազ – մազեր։ Սակայն կան բացառություններ, ինչպես՝ մատ – մատներ, դուռ – դռներ, հարս – …
Հոգևորականին ողջունելուց առաջ պետք է իմանալ նրա եկեղեցական կոչումը։ Կողմնորոշվելու համար կարող է օգտակար լինել հոգևորականի հագուստը։ Կուսակրոն եկեղեցականները՝ կաթողիկոսը, եպիսկոպոսը, վարդապետը, աբեղան, կրում են վեղար, որը հայ կրոնավորի սրածայր …
Բառեր կան, որոնք հայերենի զարգացման տարբեր շրջաններում, ունենալով նույն արմատն ու նշանակությունը, գրելաձևի որոշակի տարբերություն են ունեցել և ունեն։ Այս զուգաձև գրությունների մեջ առանձին խումբ են կազմում -ուկ/-ուք ածանցներով բառերը՝ …
✨ Աստղագիտության մեջ կա չափման մի միավոր, որ կոչվում է լուսատարի։ Բառը կազմված է «լույս» և «տարի» արմատներից՝ լուսային տարի։ Լուսատարին (անգլ․ light-year, ռուս․ световой год, ֆր. année-lumière, գերմ. Lichtjahr) …
Լեզվի կոմիտեի «Այսօրվա հայերենը» բաժնում ներկայացրել էինք ՏԵՍԱԴԱՐԱՆ և ՁԱՅՆԱԴԱՐԱՆ բառերը։ Հիշենք, թե ի՛նչ են նշանակում։ ՏԵՍԱԴԱՐԱՆ նշանակում է «տեսագրությունները զետեղելու, պահելու և պահպանելու տեղ՝ պահոց», իսկ ՁԱՅՆԱԴԱՐԱՆ նշանակում է …
Տեսաբացիկը տեսանյութ է, որը նկարահանվում և հրապարակվում է որևէ տոնի կամ միջոցառման առիթով։ Այն կարող է լինել փոքրիկ ֆիլմի կամ տեսանյութի տեսքով։ Տեսաբացիկ բառը գործածվում է նաև Եվրատեսիլի շրջանակում։ Եվրատեսիլի …
Դժվար է պատկերացնել, բայց աշխարհում կան յոթ հազարից ավելի լեզուներ։ Այդ բազմազանության մեջ յուրաքանչյուր լեզվի տեղը պատկերացնելու համար լեզվաբանները նույն նախալեզվից առաջացած լեզուները խմբավորել են՝ կազմելով լեզվաընտանիքներ։ Յուրաքանչյուր լեզվաընտանիքում էլ …
Բջիջների ցանցը, որ պատրաստում են մեղուները, անվանում ենք մեղրահաց կամ այլ կերպ՝ մեղրախորիսխ (անգլ․ honey comb, ռուս․ cоты)։ Ամեն մի մեղրահաց բաղկացած է երկկողմանի վեցանկյուն բջիջներից։ Հաճախ մեղուների պատրաստած այդ …
Լողակամուրջ-ը նորակազմ բառ է։ Նշանակում է լողացող, շարժական կամուրջ։ Այն կառուցվում է բետոնե, պողպատե առարկաների կամ տափակ հատակով նավերի, շարժական տախտակամածերի վրա (անգլ․ pontoon, ռուս․ понтон)։ Լողակամուրջ բառի անգլերեն համարժեքն …