Բառարանը ստեղծվել է Դավիթ Գյուրջինյանի և Նարինե Հեքեքյանի
«Հայերենում գործածվող տառային հապավումների բառարանի» (Երևան, 2007) հիմքի վրա։
| Ա | Ազգ |
| Ագ | Ագրոլրատու |
| ԱԼ | Առողջապահական լրատու |
| ԱՆ | Արմենիանաու |
| Առ | Առավոտ |
| Ավ | Ավանգարդ |
| Ավտ | Ավտոբան |
| Ար | Արարատ |
| Աց | Այցետոմս |
| ԲԵՀ | Բանբեր Երևանի համալսարանի |
| Գ | Գիտություն |
| ԳԱ | Գիտության աշխարհում |
| ԳԱր | Գոլոս Արմենիի (հայերեն) |
| Գդ | Գինդ |
| ԳԹ | Գրական թերթ |
| ԳՇ | Գործարար շաբաթ |
| ԳՏ | Գիտություն և տեխնիկա |
| Գր | Գարուն |
| Գրշ | Գրաշխարհ |
| Դ | Դար |
| Ե | Երկիր |
| ԵԵ | Երեկոյան Երևան |
| Եթ | Եթեր |
| ԵՁ | Երիտասարդության ձայն |
| Եպ | Երկրապահ |
| ԵՕ | Երևանյան օրեր |
| Ե7 | Երևան 7 |
| Է | Էջմիածին |
| Ժ | Ժամանակ |
| ԺԵ | Ժամանակ Երևան |
| Ի | Իրավունք |
| ԻԻ | Իմ իրավունքը |
| ԻԿ | Ինտերնետային կայք |
| ԻՄ | Իրավական մշակույթ |
| ԻՆ | Իրան-Նամե |
| Լ | Լրագիր |
| Լք | Լուսանցք |
| Կ | Կրթություն |
| Կկ | Կիզակետ |
| Կչ | Կանչ |
| Կպ | Կապիտալ |
| Հ | Հայաստան |
| ՀԱ | Հայոց աշխարհ |
| ՀԱԵ | Հայաստանյայց ավ․ եկ․ |
| ՀԲ | Հայոց բանակ |
| ՀԳ | Հայ գործարար |
| ՀԳՏ | Հայկական գրադարան, Տարեգիրք, Երևան, 2004 |
| ՀԴԷ | Հայաստանի դեղի էջեր 2007, Երևան, «Սփյուռ» |
| ՀԵ | Հայացք Երևանից |
| ՀԶ | Հայ զինվոր |
| ՀԶր | Հայաստանի զրուցակից |
| ՀԺ | Հայկական ժամանակ |
| ՀԿ | Հայաստանի կոմունիստ |
| ՀԿՏ | Հարկադիր կատարողի տեղեկատու |
| ՀՀ | Հայաստանի Հանրապետություն |
| ՀՀՀ | Հայկական համառոտ հանրագիտարան, հհ․ 1-3, Երևան, 1990, 1995, 2000 |
| ՀՀ(հ) | Հայկական հարց (հանրագիտարան), Երևան, 1969 |
| ՀՄՀ | Համաշխարհային մամուլի համայնապատկեր |
| ՀՍՀ | Հայկական սովետական հանրագիտարան, հհ․ 1-12, Երևան, 1974-1986 |
| ՀՍ(հ) | «Հայ սփյուռք» հանրագիտարան, Երևան, 2003 |
| Հր | Հրապարակ |
| Հք | Հայք |
| անգլ․ | անգլերեն |
| անհնձն․ | անհանձնարարելի |
| արաբ․ | արաբերեն |
| արևմտ․ | արևմտահայերեն |
| բասկ․ | բասկերեն |
| գերմ․ | գերմաներեն |
| դիպվ․ | դիպվածային |
| թուրք․ | թուրքերեն |
| լատ․ | լատիներեն |
| խսկց․ | խոսակցական |
| կտկբ․ | կատակաբան |
| հայ․ | հայերեն |
| հզվդ․ | հազվադեպ |
| հնց․ | հնացած |
| հոլ․ | հոլանդերեն |
| հուն․ | հունարեն |
| մսնգ․ | մասնագիտական |
| պատմ․ | պատմական |
| պրսկ․ | պարսկերեն |
| ռուս․ | ռուսերեն |
| քրդ․ | քրդերեն |
| օտրբ․ | օտարաբանություն |
Ուրախ ենք տեղեկացնելու, որ Դուք ևս կարող եք մասնակցել Տառային հապավումների հայերեն առցանց բառարանի համալրմանը։ Լրացրեք ստորև տրված ձևանմուշը և ուղարկեք։ Մեր մասնագետներն ուսումնասիրելուց հետո այն կզետեղեն առցանց շտեմարանում։ Մինչև հապավումն ուղարկելը խնդրում ենք համոզվել, որ այն տառային հապավում է։
[Form id="7"]
ՖԿՀԽ [Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգիչ խորհուրդ] - ՖԿՀԽ-ն ներկայացնում է ավելի քան 20 հայկական կազմակերպություններ: ՀՍ(հ) , էջ 643
ՖՀՊ [ֆինանսական հաշվետվության պլան] - Ֆինանսական գործակալի հետ համագործակցելով՝ մշակել ֆինանսական հաշվետվության պլան (ՖՀՊ) , որը սահմանելու է ֆինանսական վերահսկման համար անհրաժեշտ բոլոր գործընթացները։ ՀՀ, 09.09.06
ՖՄ (անհնձն) [հաճախականային մոդուլացում] - FM – frequency modulation | Բաքվում դադարեցվել էր «Բուրջ-ՖՄ» հանրահայտ ռադիոյի գործունեությունը։ ՀՀ, 21.04.01
ՖՄԴ [ֆիզիկամաթեմատիկական [թեքումով] դպրոց] - Նշանակալի թվով աշակերտներ էին եկել «Քվանտ», «Ա.Շիրակացի» վարժարաններից, ՖՄԴ-ից։ Ե7, 17.03.07
ՖՄԿ [Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն] - ՖՄԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում հայտնի քաղաքական գործիչ և դիվանագետ, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բ. Ղալին է: ՀՀ, 15.04.00
ՖՆ [ֆիլհարմոնիկ նվագախումբ] - Բեռլինի ՖՆ համերգը։ Եթ, 29.12.01
ՖՆ* [Ֆինանսների նախարարություն] - ՖՆ ուսումնական կենտրոնում ներդրվել է հեռահար ուսուցման համակարգ: b24.am, 25.07.18
ՖՍ [ֆունտ ստեռլինգ] - 1 անգլ. ՖՍ – 779.35: ՀՀ, 28.11.00
ՖՖ [ֆուտբոլի ֆեդերացիա] - Մայիսին Երևան կժամանի Շվեյցարիայի ՖՖ գլխավոր քարտուղարը: Ն, 27.04.00